Հետազոտողները պարզել են, թե ինչու են մարդիկ ամոթ զգում: Այս զգացումը ծագում է տարբեր իրավիճակներում, օրինակ, սխալ ընտրության դեպքում, ստի ու վատ արարքների պատճառով:

Զգացմունքները, որոնք մարդուն ստիպում են ամաչել սեփական գործողությունների համար, որոնք նրան շահ են բերում, էվոլյուցիայի տեսանկյունից անտրամաբանական են թվում: Բայց նոր հետազոտության տվյալներով, որն անցկացրել է Քալիֆորնիայի համալսարանը, նման զգացմունքները պաշտպանում են մարդուն սոցիալական մեկուսացումից եւ հոգու ցավից:

Հետազոտղները նշում են, որ ամոթն ունի երեք ֆունկցիա. նախ այն խանգարում է մեզ սխալ ընտրություն կատարել, երբ գինը գերազանցում է շահին: Երկրորդ՝ այն թույլ չի տալիս այլոց բացասական տեղեկատվություն ստանալ մարդու մասին, եւ երրորդ՝ այն նվազագույնի է հասցնում սխալ արարքի բացասական հետեւանքները:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, մասնագետները փորձարկում են կատարել, որին մասնակցել է 900 մարդ ԱՄՆ-ից, Հնդկաստանից եւ իսրայելից: Կամավորները կարդացել են մի շարք հորինված սցենարներ: Հետո նրանց խնդրել են նշել, թե իրենք որքան ամոթ կզգային, եթե իրենք նման հատկություններ ունենային կամ նման արարքներ գործեին: Հետազոտությունը ցույց է տվել, որ տարբեր երկրների կամավորները գրեթե նույնկերպ են գնահատել սցենարի հերոսների որակները, արարքները եւ սեփական ամոթի ինտենսիվությունը, հաղորդում է MedDaily-ը: