ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում Ջեյմս եւ Բոբ Սթոքլաս եղբայրները Powerball վիճակախաղով ավելի քան 291 մլն դոլար են շահել, հայտնում է Newton Patch-ը:

Սակայն շահած գումարը հավասար չի բաշխվել. Ջեյմսը ստացել է 291.4 մլն դոլար, իսկ Բոբը՝ 7 դոլար: Ջեյմս Սթոքլասը, ով շահած գումարը պետք է կիսի 2 ընկերների հետ, որոնք գումար էին հավաքել տոմսը գնելու համար, շահումի մասին տեղեկացել է ռեստորանում նախաճաշի ժամանակ նորություններ դիտելիս: Այդ կապակցությամբ նա բոլորի համար անվճար հյուրասիրություն է կազմակերպել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Powerball-ով ռեկորդային շահումը 1.58 մլրդ դոլարն է եղել: