Գիտնականները Խաղաղ օվկիանոսի խորքերում արտասովոր ութոտնուկ են հայտնաբերել: Ութոտնուկի մարմինը գրեթե թափանցիկ է, այդ պատճառով գիտնականներն այն ուրվական են կոչել՝ «Կասպեր. ընկերասեր ուրվական» մուլտֆիլմի կերպարի նման:
Ըստ Informing-ի, Okeanos Explorer հետազոտական սուզանավը ծովային այս էակին հայտնաբերել է Հավայան կղզիների մոտ՝ Խաղաղ օվկիանոսում, չորս կիլոմետր խորությամբ:
Մասնագետների խոսքով, ութոտնուկները սովորաբար այդքան խորը ջրերում չեն բնակվում: Այս դեպքում խոսքը կարող է լինել ութոտնուկի նոր տեսակի մասին, որը դեռեւս պետք է ուսումնասիրության ենթարկվի:





























