Վրաստանում գործարար Ալեկո Կվերնաձեն հողի մեջ թաղված կավե կժերում (կվեւրի) վիսկիի արտադրություն է պատենտավորել:

Նա լրագրողներին ասել է, որ արդեն երկու տարի վիսկի է արտադրում ավանդական կաղնու տակառներում, բայց հիմա որոշել է այն պատրաստել կավե կժերում: «Արդյունքը հուսադրող է, կվեւրիում պատրաստված վիսկին ինքնատիպ համ ունի»,- պնդում է գործարարը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նաեւ նշել է, որ առայժմ արտադրությունը թանկ է արժենում, բայց շուտով նա խմիքչի հրապարակային համտես է կազմակերպելու: