Աֆղանստանի արեւելյան Նանգարհար նահանգում ԻԼԻՊ-ի դեմ աֆղան զիվորականների գործողության ընթացքում շուրջ 300 զինյալ է զոհվել: Այս մասին հաղորդել է նահանգի վարչակազմի մամուլի ծառայությունը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, երեք շաբաթ տեւած ռազմական գործողությունն ավարտվել է: Դրա մասին մանրամասն տեղեկություն կհաղորդվի ավելի ուշ, Ջելալաբադում նախանշված մամուլի ասուլիսում: