Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գործարար է սպանվել։ Trend-ի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել «ՄՄ» սրճարանում։ Սրճարանի սեփականատեր Մուրադ Քուբադովին սպանել էր Վուքար Շիրինովը։
Դրանից առաջ Քուբադովը գումար էր պարտք տվել Շիրինովին: Գուբադովը մի քանի անգամ խնդրել էր նրան վերադարձնել իր փողը, բայց ապարդյուն:
Մարտի 6-ին Մ. Գուբադովը նորից զանգահարել էր Վ. Շիրինովին ու պահանջել վերդարձնել պարտքը: Նրանց միջեւ վիճաբանություն էր սկսվել: Որից հետո Շիրինովը,վերցնելով զենք, եկել էր սրճարան ու սպանել Գուբադովին:
Սպանությունից հետո Շիրինովը մեկնել էր ծնողների մոտ՝ Ագսու: Սակայն նրանք իրենց որդուն հանձնել են իրավապահ մարմիններին:
Սպանության փաստով Նիզամինի շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ԱՀ ՔՕ 120.1 հոդվածով (կանխամտածված սպանություն):



























