Հայաստանում կանայք քաղաքական դաշտում իրենց տեղը դեռեւս լիարժեք չեն զբաղեցնում։ Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Հայաստանում երիտասարդ կանայք կրթված են, իրենց ինքնազարգացման վրա շատ են աշխատում, ի տարբերություն երիտասարդ տղամարդկանց, որոնք բավականին թուլացել են։ Ուրախ եմ, որ բավականին մրցունակ են կանայք այսօր Հայաստանում։ Սա կբերի հանրության փոփոխության, զարգացման»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ ընտանեկան պարտականությունները չեն խանգարում մասնագիտական գործունեությանը, ավելին, ընտանիքը խթան կարող է հանդիսանալ աշխատանքի համար։
Նշենք, որ վաղը՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրն է։




























