«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը «Մանչեսթեր Յունայթեդից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո նշել է Դիմիտար Բերբատովի երկրորդ գոլը: Բուլղարացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել:

«Երբ դու «Օլդ Տրաֆորդում» երկու գնդակ ես վերադարձնում` քեզ ֆանտաստիկ ես զգում: Անմիջապես սկսում եմ մտածել, որ կհաջողվի փրկել խաղը: Սակայն Բերբատովը խփեց վճռորոշ գնդակը, իսկ նրա երկրորդ գոլն ուղղակի համաշխարհային մակարդակի էր: Մենք հիասթափված ենք արդյունքից, բայց գոհ ենք մեր խաղից»,- Ջերարդին մեջբերում է Սովսպորտը: