Գյումրի հին հատվածում շատ լքված եւ դատարկ շինություններ կան։ Հաճախ դրանք սովորական տներ չեն, այլ ճարտարապետության իսկական հուշարձաններ, 19-րդ դարի առանձնատներ, եկեղեցիներ, հայտնի պալատականների եւ տեղի մտավորականների կալվածքներ։

Դրանցից մի քանիսի շեմից կարելի է ներս անցնել եւ զգալ  հին ժամանակների խորհրդավոր շունչը, սակայն դռների մեծ մասը կողպած է, եւ դրանց ներսը փակ է անցորդների աչքի համար։ Միակ բանը, որ մնում է անել, մուտքի դռները զննելն է։ Պահպանելով երբեմնի վեհությունը՝ դրանք ազնվատոհմ տեսք ունեն նաեւ լուսանկարների վրա, որոնք արել է NEWS.am-ի ֆոտոլրագրողը (ֆոտոռեպորտաժ