Մարտի 8-ի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանում ժամանող կանանց ու աղջիկներին ծաղիկներով են դիմավորում:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդները ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաեւ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բացիկներով են դիմավորելու ամբողջ օրվա ընթացքում Երեւան ժամանող հյուրերին: 

Առաջին ուղեւորուհիներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց տպավորությունները՝ շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի ու ընդունելության համար: