Հոկտեմբերի 1-ից Վրաստանում կսկսի գործել ատենակալների դատարանի ինստիտուտը։ Վրաստանի 12 քաղաքացիներ գլխավոր դատավորներ կդառնան։

Ինչպես հայտնում է «Կավկազ-պրես» գործակալությունը, ատենակալներ չեն կարող լինել քաղաքական գործիչները, ուժային կառույցներում աշխատող անձինք, իրավաբանները, հոգեբանները, հոգեբույժները եւ հոգեւորականները։ Սկզբում ատենակալների դատարանը կքննարկի ծանրացնող հանգամանքներում կատարված սպանությունների վերաբերյալ գործեր։

«Սկզբնական շրջանում այս ամենը կանցկացվի Թբիլիսիի քաղաքային դատարանում։ Սա պիլոտային գործընթաց է»,-ասել է Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Զազա Մեիշվիլին։