Մարտի 4-ին Սեւանա լճում ձկնորսության դուրս եկած 24-ամյա Անդրանիկ Ավետիսյանը, որի դին փրկարարները հայտնաբերել էին մարտի 6-ին, ծնողազուրկ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: Նրա խոսքով, նա տան միակ տղան էր, զբաղվում էր անասնապահությամբ եւ ձկնորսությամբ:
«Վատ սոցիալական պայմաններում ապրող տղա էր, անասնապահությամբ ու ձկնորսությամբ զբաղվելով հազիվ օրվա հացի փող էր աշխատում»,-ասաց նա:
Նշենք, որ Անդրանիկ Ավետիսյանին հուղարկավորել են մարտի 8-ին` Նորատուսի գերեզմանատանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեւանա լճում մարտի 4-ին երկու ձկնորս էր կորել, փրկարարաներին հաջողվել էր Նորատուսի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վարդանյանի եւ 24-ամյա Անդրանիկ Ավետիսանի դիերը գտնել միայն մարտի 6-ին:




























