Մարտի 8-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փոքր Մանթաշ գյուղից դեպի Նորաշեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարներրի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՈԻԱԶ» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել ճշտել) 34 VV 518 պ/հ եւ «ՎԱԶ-21010» մակնիշի 32 LU 159 պ/հ (վարորդ Վ. Մ. , ծնվ. 1990 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Ս. Ս.-ը, Վ. Գ.-ը, Գ. Գ.-ը, Կ. Գ.-ը եւ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Մ.-ը տեղափոխվել են «Արթիկի» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:




























