Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենայի պայթյունից երեք ոստիկան է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական տեղամասի հարեւանությամբ գտնվող սրճարանի մոտ։

«Այդ պայթյունից զոհվել է 3 ոստիկան»,- մեջբերում է գործակալությունը տեղի ոստիկանապետի խոսքը։