«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:

1. «Գառնի-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-ից մինչեւ մարտի 11-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,

• Նուբարաշեն վարչական շրջանի,

• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Սեւանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան  փողոցների եւ նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,

• Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շեւչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի,

• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

2. Վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 10-ին ժամը 9.00-ից մինչեւ մարտի 11-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` Մոլդովական փող. 27/1-ից-27/5 համարների (նախկին ուսանողական հանրակացարաններ)  ջրամատակարարումը:

3. Պլանային  աշխատանքներով պայմանավորված`  ս.թ. մարտի 11-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի` Զոնալ թաղամասի, Այնթապ համայնքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ շարքերի եւ «Ժանյակ» թաղամասի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: