Մարտի 9-ին, ժամը 22.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ նախկին կրկեսի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ագաթանգեղոս փողոցի թիվ 6/1 շենքի մոտակայքում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 MC 963 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1981 թ. ծնված) եւ «Ռենո Մեգան» մակնիշի 34 RD 871 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1990 թ. ծնված) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ռենո Մեգան» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր (անձը չի հաջողվել պարզել) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: