Հայաստանում երեխաների որդեգրումն ու խնամակալությունը կվստահվի միայն պատասխանատու եւ բանիմաց մարդկանց։ Այս մասին ասված է որդեգիր ընտանիքների նշանակման կարգը բարեփոխելու կոնցեպտում, որն ընդունվել է մարտի 10-ին կայացած Կառավարության նիստում։

Այդ գիտելիքները պետք է ստուգվեն, եւ խնամակալները պետք է կանոնավոր վերապատրաստում անցնեն, որը կանցկացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Երեխային կարելի է նաեւ հանձնել ընտանիքի հարազատների խնամքին, սակայն այն ծայրահեղ դեպքում, եթե ծնողներն ի վիճակի չեն հոգալ երեխայի մասին։ Որդեգիր ընտանիք ընտրելիս պետք է հաշվի առնվի նաեւ երեխայի  կարծիքը։