ԱՄՆ-ում արտակարգ միջադեպ է գրանցվել ուղեւորատար ինքնաթիռի մասնակցությամբ: Ատլանտայում վեցտեղանոց ուղեւորատար ինքնաթիռը, որի շարժիչն է խափանվել, հարկադիր վայրէջք է կատարել հենց դաշնային մայրուղու վրա:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Շնորհիվ օդաչուի արհեստավարժության, ինքնաթիռը վայրէջք է կատարել մեքենաների միջեւ ընկած հատվածում, հաղորդում է «Վեստին»:





























