«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։

Տղայի հարսանիքը, որը նախատեսված է հունիսին, հայրենասիրական նկրտումներով աչքի ընկնող ու արեւմտահայոց խնդիրներով զբաղվող պատգամավորը ծրագրում է անցկացնել հայկական ծիսական ողջ արարողակարգով։ Հիմիկվանից կազմվում է հյուրերի ցանկը, որտեղ կլինեն թուրք, քուրդ եւ այլազգի հրավիրյալներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում