Երկուշաբթի, ուշ երեկոյան Խանտի Մանսիյսկի «Արենա-Յուգրա» համալիրում տեղի ունեցավ 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Մարզապալատի տրիբունաներում ներկա են եղել մոտ 5 հազար շախմատասերներ: Գեղեցիկ լազերային շոուն, ազգային պարերը, եւ ծրագրի մեխը` լեգենդար Անդերսեն – Կիզերիցկի պարտիայի բեմականացումը բացման արարողությունը դարձրին հիշարժան իրադարձություն: Տեսաուղերձով մասնակիցներին դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ելույթ են ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի Դիտորդական խորհրդի նախագահ Արկադի Դվորկովիչը, Խանտի Մանսիյսկի քաղաքապետ Անդրեյ Բուկարինովը: Օլիմպիադայի գլխավոր մրցավար Սավա Ստոյսավլեւիչն անցկացրել է առաջին տուրի վիճակահանությունը, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հասանելի է
русский


























