Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության ռազմա-վարչական բաժանման մասին»։ Հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Օրենքի էությունը չի ներկայացվել։ Սակայն ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում պատրաստվում են ռազմական շրջանների բարեփոխում իրականացնել։ Սպասվում է, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը նրանց թվաքանակը 6-ից կդառնա 4։ Դրանց հիման վրա էլ կստեղծվի օպերատիվ–ռազմավարական հրամանատարություն։ Ներկայումս Ռուսաստանում կա Մոսկվայի, Լենինգրադի, Հյուսիսկովկասյան, Սիբիրյան եւ Հեռավորարեւելյան ռազմական շրջաններ։




























