ԱՄՆ-ում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Հատուկ ծառայությունները բացահայտել են մի ահաբեկչություն, որը կատարվելու դեպքում կարող էր հարյուրավոր, անգամ հազարավոր մարդկանց կյանք խլել:
Ձերբակալվածը, ով Լիբանանի քաղաքացի է, պատրստվում էր միանգամից մի քանի ահաբեկչական հարձակում իրականացնել: Քննությունը պարզել , որ 22-ամյա Սամի Սամիր Հասունը ծրագրել էր քաղաքի կենտրոնում թողնել պայթուցիկով ուսապարկը: Դրա ուժը կբավարարեր թաղամասի կեսը պայթեցնելու համար: Հասունի գործողությունները, սակայն, վերահսկել է Հետախուզության դաշնային բյուրոի աշխատակիցը, ով իրեն ներկայացրել էր որպես «Ալ-Քաիդայի» էմիսար: Նա էր լիբանանցուն տվել պայթուցիկ կեղծ սարքը եւ գումար՝ ահաբեկչությունն իրականացնելու համար:
Ահաբեկիչն անգամ առաջարկել էր չսահմանափակվել պայթյունով եւ թունավորել Միչիգան լճի ջուրը, անգամ սպանել Չիկագոյի քաղաքապետը:



























