Կիեւում ձերբակալվել է քրեական հեղինակություն, «օրենքով գող» Գոչա Ջինչարաձեն: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ազգային ոստիկանության պետի տեղակալ Վադիմ Տրոյանը:

Վրաստանի 43-ամյա քաղաքացի Գոչա Կախիձեն, ով ազգանունը փոխել է եւ դարձել Ջինչարիձե, դատարանի որոշմամբ կվտարվի երկրից:

Ինտերպոլի տեղեկություններով՝ ձերբակալվածը քրեական աշխարհում հայտնի է «Կուրշա» մականունով եւ «օրենքով գողի» կարգավիճակ ունի: Նա Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքում բազմիցս դատապարտվել է, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:

2014թ. սեպտեմբերին նրան ձերբակալել էին Ուկրաինայում եւ վտարել:  Այս պահին դատարանի որոշումն արդեն ի կատար է ածվել: