Սանկտ-Պետերբուրգի դպրոցներից մեկի տարածքում առեւանգել են 8-ամյա մի աշակերտուհու: Ոստիկանության Կիրովի շրջանային 14-րդ վարչությանն է դիմել 39-ամյա մի տղամարդ, ով ապրում է Սանկտ-Պետերբուրգի Լենինյան փողոցում եւ հայտնել, որ սեպտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 9:00-ին երկու անհայտ անձինք առեւանգել են իր ութամյա դստերը՝ Վերային: Աղջկան առեւանգել են Նովատարների թիվ 504 ծառուղու շրջակայքից, ուր աղջիկը զբոսնելիս է եղել: Աղջկա հայրը միայնակ է դաստիարակում:
Որպես կասկածյալ, ըստ որոշ տվյալների, նշվում է Վերայի մոր ընկերուհու անունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ երկուշաբթի օրվա համար այդ կնոջ եւ Վերայի անունով ինքնաթիռի՝ մինչեւ Աստանա տոմս է պատվիրված եղել: Սակայն աղջիկն ու նրան ենթադրյալ առեւանգած կինը օդանավ չեն նստել: Կորած երեխային հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվում են:




























