Սեպտեմբերի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի է ունենալու ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Ըստ այդմ, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մանդատի համաձայն՝ դիտարկումը կկայանա Մարտակերտի շրջանի հայ-ադրբեջանական սահմանին:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականներ Անթալ Խեդրիչը, Խրիստո Խրիստովը եւ Ուիլյամ Պրայորը։
Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը։




























