Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած, ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մարտի 14-ին ժամը ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Մարտիրոսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կատարվել է դեպքի վայրի, Կ.Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։