ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու-Յորքում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը:
Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահը կմեկնի Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովին, որը նվիրված է հազարամյակի նպատակների զարգացմանը։ Չորեքշաբթի օրը նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ԱՄՆ ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, մասնավորապես կանդրադառնա համաշխարհային տնտեսությանը, «Ալ Քաիդայի» դեմ պայքարին, միջուկային զենքի չտարածմանը եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության ապահովմանը:
«Ուրբաթ նախագահը կունենա բազմաթիվ այլ հանդիպումներ։ Առավոտյան նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով ԱՄՆ կարեւոր գործընկերներից է մի շարք հարցերում՝ ներառյալ նաեւ Աֆղանստանում խաղաղար առաքելության գործում»-հայտարարել է Ռոդսը:
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահը կհանդիպի նաեւ Չինաստանի, Ճապոնիայի վարչապետների, Ղրղըզստանի նախագահի, ինչպես նաեւ Կոլումբիայի նախագահի եւ ASEAN-ի առաջնորդների հետ:




























