Ադրբեջանի իշխանությունները ազատ են արձակե լրագրող Ռաուֆ Միրքադիրովին։ Haqqin.az-ի տեղեկություններով՝ ազատության մեջ Միրքադիրովն իր առաջին հարցազրույցում ասել է, որ ինքն անմեղ է, եւ իրեն վերագրվող հանցագործություններն անհիմն են։
«Իմ կալանքը Ադրբեջանի թշնամիների ձեռքի գործն է»,- ասել է լրագրողը՝ նշելով, որ երբեք չի համագործակցել Հայաստանի կամ որեւէ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ։
Լրագրողը նաեւ նշել է, որ իրեն պահել են մենախցում, եւ ինքը առողջական խնդիրներ ունի։ «Ես ուժեղ գլխացավեր եւ տեսողական խնդիրներ ունեմ։ Առաջի հերթին կդիմեմ բժշկի»,- ասել է նա։
Լրագրողը նշել է, որ պայմանական պատիժը ամբողջական ազատություն չէ, եւ նա հասնելու է վճռի բողոքարկման։





























