Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհելու հրաման է ստորագրել:

Ինչպես հայտնում է «Ազերի փրես» գործակալությունը, համաներումը տարածվելու է 148 մարդու վրա, այդ թվում 14 օտարերկրյա քաղաքացիների:

Ներում ստացածներից են նաեւ «Ազգային պետականության կուսակցության» ղեկավար Նեյմաթ Փանախլին, «Մուսավաթ»-ի ղեկվարի տեղակալ Թոֆիգ Յագուբլուն, NİDA շարժման ակտիվիստները, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարլին, նախագահի գործերի վարչության նախկին կառավարիչ Ակիֆ Մուրադվերդիեւը, լրագրող Փարվիզ Գաշիմլին, նախկին նախարար Նիջաթ Գուլիեւը, իրավապաշտպաններ Թալեհ Խասմամեդովը ու Անար Մամեդլին, ակտիվիստ Մուսավաթ Սիրաջ Քերիմլին: