Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեկսանդր Բոժկոյին:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ուկրաինայի դեսպանը, դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, այցելել է առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:




























