Մոսկվայի մանկապարտեզներից մեկում «էկզոտիկ» հարձակում է տեղի ունեցել: Սեպտեմբերի 22-ի գիշերը Ֆրանսիական ավանում մի տղամարդ, ով զինված է եղել մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակով,  ներխուժել է «Ծիածան» մանկապարտեզ եւ պատանդ վերցրել մանկապարտեզի խոհարարուհուն: Նրանից բացի նախադպրոցական հիմնարկում ոչ մի մարդ չի եղել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել հանցագործին: Սակայն հայտնի չէ, թե ինչն է տղամարդուն ստիպել նման քայլի գնալ, քանի որ նա ոչ մի պահանջ չի ներկայացրել: Բացի վերոնշյալից, պարզվել է, որ հանցագործը մանկապարտեզ է եկել տաքսիով, որի վարորդին դանակահարել է՝ հարվածելով կրծքին: Նա նաեւ դանակով վնասել է խոհարարուհու ձեռքը: