Թուրքիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան տղամարդկանց 69 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Երկամարտի համաշխարհային ռեկորդով ոսկե մեդալը նվաճեց չինացի Լյաո Հայը: Նա բարելավեց հրում վարժության աշխարհի ռեկորդը: Երկրորդ տեղը գրավեց ռումինացի Նինել Միկուլեսկուն, երրորդ տեղը` թուրք Մեթե Բինայը: Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ղազարյանը հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, իսկ երկամարտում գրավեց չորրորդ տեղը:
Տղամարդիկ, 69 կգ քաշային կարգ
1. Լյաո Հայ (Չինաստան) – 358 կգ, երկամարտի աշխարհի ռեկորդ (160 + 198 – հրման աշխարհի ռեկորդ)
2. Նինել Միկուլեսկու (Ռումինիա) – 337 (157+180)
3. Մեթե Բինայ (Թուրքիա) – 335 (160+175)
4. Արմեն Ղազարյան (Ռուսաստան) – 329 (148+181)





























