Հայաստանի բռնցքամատի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնել է կազմը, որը մեկնելու է Միլան՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ից 13-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հայաստանը միջազգային առաջնությունում ներկայացնելու են 8 մարզիկ։
Հավաքականի կազմում ընդգրկվել են Հովհաննես Դանիելյանը ( 48 կգ քաշային կարգ), Դերենիկ Գիժլարյան ( մինչ 51 կգ քաշային կարգ), Ազատ Հովհաննիսյան ( մինչ 57 քաշային կարգ), Հրաչիկ Ջավախյան( մինչեւ 60 կգ քաշային կարգ), Էդուարդ Համբարձումյան (64 կգ քաշային կարգ), Սամվել Մաթեւոսյան (մինչ 69 կգ քաշային կարգ) Անդրանիկ Հակոբյան (մինչ 75 կգ քաշային կարգ), Ցոլակ Անանիկյան (91կգ քաշային կարգ)։




























