Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.37-ին Երեւանի Աջափնյակի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարգարյան 23/10 հասցեի բնակիչը  չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 15.38-ին դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 16.20-ին փրկարարների կողմից` ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 74-ամյա Գերման Մուրադյանի դին: