Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել է ամերիկյան ուսանողներին եւ դասախոսներին Նյու Յորքում կայացած տեսախորհրդաժողովի ընթացքում:

«Աշխարհն այլեւս չի կարող կառավարվել միակողմանի կարգով: Չի կարելի թույլ տալ երկրների ընտրյալ խմբին` իրեն մյուսներից բարձր համարել եւ մյուս երկրներին արգելել մասնակցել աշխարհի կառավարմանը»,- հայտարարել է նա, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Նրա խոսքով, որոշ պետություններ իրենց աշխարհի տերն են համարում՝ «իրենց մյուսներից գերադասելով եւ չհարգելով այլ ժողովուրդների իրավունքները»: «Նրանք պատերազմներ են սկսում եւ օկուպացնում տարածքներ` տարբեր պատրվակներով»,- ընդգծել է Ահմադինեժադը: