Այցով Նյու Յորքում գտնվող Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը նախօրեին երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ է անցկացրել, հայտնում է Ղազախստանի ԱԳՆ։
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հետ կայացած զրուցի ժամանակ Սաուդաբաեւը քննարկել է Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Ֆրանսիա նախատեսված այցի եւ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես ընդգծել է Քուշները, Փարիզը մեծ նշանակություն է տալիս Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին։




























