Ավտոմեքենան, որի սրահում եղել են այրված երեք դիակներ, հայտնաբերվել է Դաղստանի Կարաբուդաղքենդի շրջանում։ Միլիցիայի աշխատակիցները ավտոմեքենայի հարևանությամբ հայտնաբերել են երկու շշեր, որոնցում եղել է բենզին։ Դա, ըստ հետաքննության վարկածի, կարող է վկայել ավտոմեքենայի մարդկանց հետ միասին կանխամտածված հրկիզման մասին։

Դիակներն ուղարկվել են դատա-բժշկական փորձաքննության։ Հետաքննությունը փորձում է պարզել զոհվածների ինքնությունը: