Լրագրող Գյուլեր Մեհթիզադեին թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանից: Մարտի 19-ին սահմանապահները թույլ չեն տվել նրան դուրս գալ երկրից: Նա ուղեւորվում էր Թուրքիա, սակայն լրագրողին հայտնել են երկրցի դուրս գալու արգելքի մասին, հաղորդում է Turan-ը:
Տեղեկատվության համաձայն, լրագրողին չեն պարզաբանել նման որոշման պատճառը: Ավելի վաղ նրան թույլ չեն տվել նաեւ Վրաստան մեկնել: Դրանից հետո Մեհթիզադեի գործունեության հարկային ստուգում էր սկսվել: Ընդ որում, նրան ավելի շատ հարցաքննել են Meydan TV-ի գործունեության, այդ լրատվամիջոցի հետ համագորրծակցության արդյունքում իր վաստակած գումարների վերաբերյալ:
Գործակալությունը նաեւ նշում է, որ Գյուլեր Մեհթիզադեն հայտնի է սոցիալական թեմաներով հրապարակումներով եւ լրագրողական հետաքննություններով:



























