2015-ի արդյունքում աղքատ ռուսաստանցիների թիվն աճել է միանգամից 3,1 մլն մարդով` այդպիսով հասնելով 19,2 մլն մարդու. դա 2006-ից ի վեր բացարձակ ռեկորդ է, հայտնում է Gazeta-ն:
2014-ին աղքատների թիվը 16,1 մլն մարդ էր կազմում, ճգնաժամային 2008-2009 թվերին` 19 մլն եւ 18,4 մլն մարդ համապատասխանաբար, 2006-ին աղքատների թիվը 21,6 մլն մարդ էր կազմում:
Ռուսաստանցիների ընդհանուր թվում աղքատների թիվը 2015-ի արդյունքում 13,4 տոկոս է կազմել 2014-ի 11,2 տոկոսի դիմաց:




























