Սեպտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պերուի կենտրոնական հատվածում:

ԱՄՆ աշխարհագրական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են գիշերվա ժամը 3-ին (Երեւանի ժամանակով ժամը 13-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 48,8 կմ խորության տակ, իսկ էպիկենտրոնը` Չինչա Ալտա քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք եւ մայրաքաղաք Լիմայից 180 կմ հարավ-արեւելք:

Ըստ «ՌԻԱ նովոստիի» զոհերի եւ եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: