Facebook սոցիալական ցանցն իր կայքում հատուկ էջ է ավելացնել, որը Բրյուսելում գտնվող օգտատերերին թույլ է տալիս հաղորդել, որ իրենք անվտանգության մեջ են եւ չեն տուժել Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով:

Մյուս օգտատերերն էլ կարող են ստուգել, արդյո՞ք իրենց ընկերներից որեւէ մեկը վտանգավոր գոտում է: Այս հնարավորության մասին Twitter-ում գրել է BuzzFeed-ը:

Ըստ Lenta-ի, ֆունկցիան առաջարկում է «արագորեն ստանալ անհրաժեշտ տեղեկություններն ու կապ հաստատել աղետի գոտում գտնվող ընկերների հետ»: