Բրյուսելի Սխարբեկ շրջանում (բնակչության ավելի քան մեկ երրորդը մահմեդականներ են - խմբ.) հակաահաբեկչական խմբի գործողություններ են իրականացվում: Խուզարկությունների արդյունքում ոստիկանները մեխերով պայթուցիկ սարք են հայտնաբերել, ինչպես նաեւ քիմիկատներ եւ ԻԼԻՊ-ի դրոշ: Այս մասին գրում է բելգիական Le Soir պարբերականը

Խուզարկություններն անցկացվում են երկաթուղային կայարանի հարեւանությամբ: Ոստիկանությունն անվտանգության գոտի է սահմանազատել: Արքայադուստր Եղիսաբեթի եւ Ալբեր Ժիրոյի պողոտաների հատման հատվածն արգելափակված է:

Սխարբեկի ճգնաժամային կենտրոնն ընդունում է այն բնակիչներին, որոնք շրջափակման պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Գործողության ավարտի ժամկետը չի նշվում:

Ականատեսների խոսքով, թաղամասում վերահսկողություն է հաստատվել կեսօրից ի վեր: