Եվրամիության Խորհրդի շենքը, որից ոչ հեռու գտնվող մետրոյի կայարանում տեղի է ունեցել Բրյուսելի պայթյուններից մեկը, մարտի 23-ին բաց կլինի, անվտանգության միջոցառումները կխստացվեն, մի շարք հանդիպումներ կչեղարկվեն: Այս մասին Twitter-ում հաղորդել է Խորհրդի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 22-ին պայթյուններն են որոտացել Զավենտեմ օդանավակայանում եւ մետրոյի Մալբեկ կայարանում: Զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է երեք տասնյակը, շուրջ 230 հոգի տուժել է: