ԱՄՆ պետքարտուղարությունը չի հաստատում Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններում ԻԼԻՊ-ի պատասխանատվությունը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մենք տեսել ենք ԻԼԻՊ-ի հայտարարությունն այն մասին, որ իրենք են պատասխանատու այդ հարձակումների համար: Մենք չենք կարող հաստատել այդ հայտարարությունների իսկությունը: Չնայած հասկանում ենք, որ ահաբեկչական այդ խմբավորումն ունակ է այդպիսի արարքների»,- հայտարարել է նա:
Քիրբին նաեւ հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել բելգիացի գործընկերոջ՝ Դիդիե Ռեյնդերսի հետ եւ հայտարարել, որ ամերիկացի ժողովուրդը բելգիացիների կողքին է եւ կօգնի այն ամենով, ինչի կարիք բելգիական կողմը կունենա:





























