Ղրղըզստանի օմբուդսմեն Տուրսունբեկ Ակունը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Սեպտեմբերի 23-24-ը Ակունը մասնակցելու է «Մարդու իրավունքների իրավակիրառական ոլորտում մարդու իրավապաշտպան ինստիտուտների դերը» խորագրով քննարկմանը, որը տեղի է ունենալու Թբիլիսիում:
Սեպտեմբերի 30-ից մինչ հոկտեմբերի 1-ը ղրղըզ իրավապաշտպանը կմասնակցի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ազգային իրավապաշտպան ինստիտուտների տարածաշրջանային հանդիպմանը, որը կրում է «Ազգային փոքրամասնությունների իրավունքների զարգացում եւ գոնդերային հավասարություն. Անկախ եւ արդյունավետ ազգային իրավապաշտպան ինստիտուտի դերը» անվանումը: Այն կանցկացվի Երեւանում: Այդ ընթացքում Ակունը հրավեր է ստացել ադրբեջանցից իր պաշտոնակցի՝ Էլմիրա Սուլեյմանովայից եւ կայցելի նաեւ Բաքու:




























