39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի երկրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5 – 0,5 հաշվով հաղթեց Ավստրալիայի հավաքականին: Լեւոն Արոնյանի արագ հաղթանակից եւ Վլադիմիր Հակոբյանի ոչ ոքիից հետո հաղթական միավոր վաստակեց նաեւ Գաբրիել Սարգսյանը: Վերջինը պարտիան ավարտեց Արման Փաշիկյանը, որը սեւերով նույնպես հաղթանակ տարավ:

Տղամարդիկ, 2-րդ տուր

Հայաստան - Ավստրալիա

Լեւոն Արոնյան – Ցոնգ Յուան Չժաո` 1-0
Դավիդ Սմերդոն - Վլադիմիր Հակոբյան` 1/5-1/5
Գաբրիել Սարգսյան – Ջորջ Վենդի Քսի` 1-0
Ստեֆան Սոլոմոն - Արման Փաշիկյան`0-1