Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են 40 երկրների քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է Բելգիայի Ներքին եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսը, փոխանցում է Lifenews-ը։
«Մենք կապ ենք հաստատել բոլոր դեսպանատների հետ, սակայն շատ դժվար է նույնականացնել բոլոր զոհերին, հատկապես մետրոյի պայթյունից հետո»,- ասել է նա։
ՆԳ նախարար Յան Յամբոնն իր հերթին նշել է, որ զոհերի վերջնական թիվը դեռ հայտնի չէ։
«Նախնական տեղեկություններով՝ խոսքը 34 եւ ավելի քան 230 վիրավորի մասին է»,- ասել է նախարարը։





























