Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության եւ PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ նշելով, որ այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:
«Հայկական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ մեկ հայ երիտասարդ կորել է, փորձում ենք այդ տեղեկությունը ճշտել: Դեռ անուն ազգանվան մասին տեղեկություններ չկան»,-ասաց նա:





























