Ֆրանսիացի Լահուանի Զիահին կյանքում երկրորդ անգամ հրաշքի ականատես է դարձել, գրում է Lalibre-ն։
Նրա խոսքով՝ առաջին անգամ ինքը մահից փրկվել էր Փարիզի Բատակլան թատրոնում ահաբեկչության ժամանակ, երբ իր ընկերների հետ լքել էր շենքը ահաբեկչությունից 15 րոպե առաջ։ «Մենք Բրյուսել էին եկել Մերձավոր Արեւելք մեկնելու համար։ Մի քանի վայրկյանում ամեն բան փոշիացավ, ամենուր վիրավորներ էին, մարդիկ խուճապահար փախչում էին։ Ինձ թվում է, որ չար ճակատագիրն ինձ հետապնդում է»,- ասելօ է Զիահին։
Swissport ավիաընկերության աշխատակից Անտոնի Դելոսը պատմել է, որ օդանավակայանում առաջին պայթյունից հետո հասցրել է թաքնվել հաշվառման սպասքասեղանի հետեւում։ «Ես նոր էի ժամանել, եւ պայթյունը հնչեց ինձնից 20 մ հեռավորության վրա։ Ես տեսա, թե ինչպես է մի զինվորական շենքից դուրս հանում մահացած մարդու։ Ես դուրս փախա օդանավակայանից, տեսա՝ մի պատանի է ընկած, մոտեցա նրան, սակայն նրա հետ ամեն բան կարգին էր, շատերը փախչում էին արնաշաղախ դեմքերով։ Ամենասարսափելին այն է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Բրյուսելի օդանավակայանի անվտանգության համակարգում ոչինչ չի փոխվել։ Մի քանի զինվորական է հայտնվել, սակայն ոչ ոք չի ստուգում ուղեբեռը օդանավակայանից դուրս գալիս»։
Տաքսիստ Ֆիլիպ Լեներթսը պատմել է, որ լսելով պայթյունի ձայնը՝ կարծել է, թե շենքն է փլուզվել։ «Ես մտա շենք, որպեսզի հասկանամ, թե ինչ է կատարվում, եւ սկսեցի օգնել մարդկանց։ Ամենուրեք փոշի էր, ես տեսա, որ գործընկերներից մեկն օգնում է վիրավորներին եւ արյունոտ է։ Շտապ օգնությունը շատ ուշ ժամանեց, ոստիկանությունը՝ նույնպես, եւ դա այն դեպքում, երբ ահաբեկչական սպառնալիքի 3-րդ աստիճան էր հայտարարված»,- ասել է Լարենթսը։





























