Բրյուսելում կատարված ահաբեկչությունները թվով երրորդն էին 19-ամյա միսիոներ մորմոն Մեյսոն Ուելսի կյանքում, որը ծնունդով ամերիկյան Յութա նահանգից է, հայտնում է Daily Mail- ը:

Ինչպես հայտնել է ամերկացու հայրը՝ Չադ Ուելսը, մինչ այդ իր որդուն հաջողվել էր ողջ մնալ Փարիզում 2015-ին ու Բոսթոնում 2013-ին կատարված ահաբեկչությունների ժամանակ:

«Սա նրա կայնքում երրորդ ահաբեկչությունն է: Մենք վտանգավոր աշխարհում ենք ապրում որտեղ ոչ բոլորն են բարի ու սիրող մարդիկ»,- ասել է Ուելսը:

Չադ Ուելսը պատմել է, որ 2013 –ին Մեյսոնը շատ մոտ էր կանգնած բոսթոնյան մարաթոնի եզրափակիչ գծին, որտեղ հոր հետ միասին իր մորն էր սպասում: Պայթած ռումբից պատանուն ընդամենը մեկ տուն էր բաժանում: 2015-ին՝ Փարիզում ահաբեկչության ժամանակ պատանին նույնպես մոտ էր դեպքի վայրին:

Իսկ այս անգամ ամերիկացին ու նրա միսիոներ ընկերները բրյուսելյան օդանավակայանում էին, երբ այնտեղ որոտացել են պայթյունները, գրում է թերթը: Մեյսոնի աքիլեսյան ջիղն է պատռվել, դեմքին ու ձեռքերին էլ վերքեր ու երկրորդ ու երրորդ աստիճանի այրվածքներ են: